Ajapahyan Mikael սրբազանը իրականում ֆանտաստիկ կերպար է՝ միշտ շիտակ, հաճախ սրի նման հատու խոսքով, ում ո՛չ թե հետաքրքիր է պոպուլյար լինելը, այլ իր հայրական խոսքը տեղ հասցնելը, եթե նույնիսկ դա կարող էր ոմանց նեղացնել, հոգեցնցումների մեջ գցել։
Այսպիսի հոգևորականներ, ում անվան կողքին հիրավի պետք է «Ազգային» բառը դրվի, իր ինքնության նկարագրին համեմատ, ցավոք շատ չեն, բայց վստահ եմ, որ հալածանքների միջով մենք գնում ենք դեպի ազգային և հոգևոր վերածննդի։
Քաղաքական գործընթացներին ու դերակատարներին իր տված գնահատականները, նախկին-ներկա վակխանալիան մերժելը, քաղաքական էլիտաներին տրված գնահատականները հաճախ առավել քան խորքային են, քան շա՜տ շատերի՝ դրանց ընկալման աստիճանը։
Արա ՊՈՂԱՍՅԱՆ